Արավիրի մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրով հիմնանորոգվել է Արմավիրի միջնակարգ դպրոցի կաթսայատան տանիքը, որն ամբողջությամբ վնասվել էր սույն թվականի մայիսի 23-ի ուժգին քամու հետևանքով: Հիմնանորգումն ընդգրկել է 124 ք/մ ընդհանուր մակերես:
ՀՀ կառավարությունը 140 մլն դրամ է հատկացրել Արմավիր մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով: Հատկացված գումարի շրջանակում առաջնային կարևորության ծրագրեր են իրականացվում 23 համայնքում և 8 դպրոցում: