Հայաստանի Մ-21 հավաքականը նոյեմբերի 9-ին ժամանեց Ֆրանսիա, որտեղ կշարունակի նախապատրաստվել ՈՒԵՖԱ Մ-21 ԵՎՐՈ որակավորման H խմբի Ֆրանսիա Մ-21 - Հայաստան Մ-21 հանդիպմանը։ Մեր թիմը ժամանեց Լիոնի օդանավակայան, որտեղից ավտոբուսով կմեկնի մրցավայր՝ Գրենոբլ։
Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմը Գրենոբլ է մեկնել հետևյալ կազմով․
Դարպասապահներ
Արման Ներսեսյան - ԲԿՄԱ
Հարություն Մելքոնյան - ԲԿՄԱ
Լյովա Կարապետյան - «Շիրակ»
Պաշտպաններ
Էրիկ Փիլոյան - ԲԿՄԱ
Վոլոդյա Սամսոնյան - ԲԿՄԱ
Կարեն Մուրադյան - ԲԿՄԱ
Պետրոս Մանուկյան - ԲԿՄԱ
Տիգրան Այունց - «ՈՒրարտու»
Կիսապաշտպաններ
Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»
Նարեկ Աղասարյան - «Ուրարտու»
Սերգեյ Մկրտչյան - «Ուրարտու»
Գևորգ Տարախչյան - «Սևան»
Միքայել Միրզոյան - ԲԿՄԱ
Արամ Խամոյան - ԲԿՄԱ
Նարեկ Ալավերդյան - ԲԿՄԱ
Հարձակվողներ
Գրենիկ Պետրոսյան - ԲԿՄԱ
Մարտին Գրիգորյան - ԲԿՄԱ
Կարեն Նալբանդյանը և Արմեն Հովհաննիսյանը չեն մեկնել Ֆրանսիա վնասվածքի պատճառով։
Երջանիկ Ղուբասարյանը, Անտոնի Կազարյանը և Արտյոմ Գյուրջյանը թիմին կմիանան Ֆրանսիայում։