Կապան համայնքում ՀՀ Կառավարության կողմից 2019-2021 թվականներին իրականացվել են ընդհանուր մոտ 4.5 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը:
Ֆինանսական միջոցները ուղղվել են համայնքային նշանակության ենթակառուցվածքների, մանկապարտեզների, բազմաբնակարան շենքերի բարեկարգմանը և վերակառուցմանը՝
• Ճանապարհների, փողոցների հիմնանորոգում - 2 մլրդ 140 մլն դրամ
• Համայնքում ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրեր - 693 մլն դրամ
• Մանկապարտեզների վերանորոգում - 227 մլն դրամ
• Բազմաբնակարան շենքերի վերանորոգում - 900 մլն դրամ
• Համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների հարթ և լանջավոր նորոգում - 453 մլն դրամ
• Կապան համայնքի «Կողային բարձման երկու աղբատար մեքենայի ձեռքբերում» - 59,8 մլն դրամ: