Լիտվայի կառավարությունը հավանություն է տվել Բելառուսի հետ սահմանակից շրջաններում արտակարգ դրության ռեժիմի սահմանմանը, փոխանցում է ТАСС-ը։
Որոշումը կառավարությանն առաջարկել է երկրի ներքին գործերի նախարարությունը՝ Լեհաստանի և Բելառուսի սահմանին փախստականների հետ կապված իրավիճակի պատճառով։ Նշվում է, որ Լիտվայի իշխանությունները «առավելագույնս պատրաստված են իրավիճակի հնարավոր զարգացումներին. սահմանին արդեն զորքեր են տեղակայվել»։
Ավելի վաղ Վարշավայից հայտնել են, որ Լեհաստանը կփակի Բելառուսի հետ իր սահմանային անցակետերից մեկը՝ բելառուսական կողմում գտնվող միգրանտների պատճառով: Վերջին տվյալներով՝ ավելի քան 30 հազար մարդ է փորձել անօրինական ճանապարհով մուտք գործել Լեհաստան։