Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 1121 նոր դեպք, առողջացել է 2191 պացիենտ, գրանցվել է 62 մահվան դեպք: Իրականացվել է 9152 թեստավորում:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 322364 դեպք, որոնցից 285057 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 29203 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6762 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1342 է:
Ընդհանուր կատարվել է 2.192.270 թեստավորում: