2021 թվականի նոյեմբերի 5-ին՝ ժամը 16։45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, անձնական զննության են ենթարկել կարճատև տեսակցությունից վերադարձած դատապարտյալ Ա․ Գ․-ին։
Վերջինս սպորտային վերնազգեստի գրպանից հանել և ինքնակամ ծառայողներին է ներկայացրել սև, կպչուն ժապավենով փաթաթված, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն, չորացված բուսական զանգված՝ ընդհանուրը 8․8 գրամ քաշով։
Ա․ Գ․-ն բանավոր հայտարարել է, որ հայտնաբերվածն իրականում մարիխուանա տեսակի թմրամիջոց է, և այն՝ իր խնդրանքով, տեսակցության ժամանակ իրեն փոխանցել է ընկերը։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։