Դավիթ Երևանցու երևանյան տուն-արվեստանոցում երևակայությունը սահմաններ չունի։ Հին ու նոր քանդակներ են, նկարներ։ Տուն-արվեստանոցը որոշել է տուն-թանգարան դարձնել։ 250 աշխատանք արդեն բերել է Ֆրանսիայից, 50-ը շուտով այստեղ կլինի։
Դավիթ Երևանցի, քանդակագործ - Բոլոր գործերը պետք է գան և նվիրվեն Մայր Հայաստանին, որոնք կունենան իրենց ճիշտ հասցեն իմ հոգու սրտում և երազներում: Այդ բոլորը տառապանք է, հիմա արդեն ես ոչ մեկին չեմ վաճառում իմ գործերը։ Սա մնում է, մեր ազգի հարստությունն է, որ մնա ազգին, ազգն էլ իմանա՝ ոչ բարձրահասակ ընկեր է ունեցել՝ հայ տղա:
Փարիզաբնակ երևանցուն հաճախ կարելի է տեսնել Հայաստանում։
Դավիթ Երևանցի - Գալիս կանգնեցնում են՝ պարոն Երևանցի, նկարվենք ձեզ հետ, ասում եմ՝ ինչու ոչ, արվեստը ժողովրդին է պատկանում։ Ուրախ եմ, որ ինձ սիրում եք, ես էլ ձեզ եմ սիրում:
81-ամյա ստեղծագործողն աշխատում է ամեն օր՝ առավոտյան ժամը 5-ից։
Դավիթ Երևանցի - Հանգստանալ ինչպե՞ս կարելի է, ես դեռ կենդանի, հոգիս աշխատող, երազներ տեսնող, մարդկանց հետ հարաբերվող, ազգ սիրող։ Եթե անգամ առավոտյան թեյ եմ, մտքերը չեն մոռացվում, էլի աշխատում են, օրգանական է դառնում իրականացման պահանջը:
Գործն սկսելուց առաջ՝ դուելի է հրավիրում նյութին։
Դավիթ Երևանցի - Մինչև անելը 100 անգամ մտածում եմ, ձևում, չափում։ Հետո նոր հարձակվում եմ նյութի վրա:
Երևանն ու աշխարհի շատ քաղաքներ զարդարող քանդակների մանրակերտներն այստեղ են։ Որոշ գործեր էլ ծրագրում է դարձնել մեծ քանդակներ։
Դավիթ Երևանցի - Սա ընտանիք է՝ մայրական, պիրկ, լիրիկական։
Քանի դեռ Հայաստանում է, հյուր են գալիս հին ընկերները։
Արևշատ Ավագյան, բանաստեղծ, գեղանկարիչ - Նրա մասին գրել եմ դեռ 60-ականներին Ավանգարդում՝ «Պղնձե երգը այդպես էր կոչվում»։ Մատիտի, գրչի, ինքը բոլոր արվեստներին հնարավորություն է տալիս ցուցադրելու էությունը, որը չի երևում:
Ինչ մտածում է, ուղիղ ասում է, հենց այդպես էլ ստեղծում է քանդակները՝ առանց կեղծելու։ Իր աշխատանքների կողքին մոր ձեռագործ իրերն են։
Երևանցին 80-ամյակը չնշեց, պատերազմից հետո չէր կարող ուրախանալ, բայց ծրագրել է նշել 90-ամյակը։
Արվեստանոցում են նաև պարգևներն ու մեդալները։ Արվեստի և գրականության ասպետ է, պարգևատրվել է Վիլյամ Սարոյանի մեդալով, արժանացել Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման:
Հեղինակ՝ Անի Ավագյան