Արտամետ համայնքում 2021 թվականի համար հաստատված երեք սուբվենցիոն ծրագրերից մեկով սկսվել է N1 խորքային հորի հորատումը: Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից:
Խորքային հորի հորատմամբ և համայնքում առկա մյուս խորհային հորերի համակցված շահագործմամբ կլուծվի 150 հա հողատարածքի մշտական ոռոգման խնդիրը: Ծրագրի իրականացումը կնպաստի ջերմոցային տնտեսությունների ավելացմանը և կաթիլային ոռոգման համակարգի ներդրմանը:
Համայնքում հաստատված մյուս երկու սուբվենցիոն ծրագրով էլ նախատեսված է N2 խորքային հորի հորատում և գյուղտեխնիկայի, մասնավորապես՝ տրակտոր JCB-3XC էկսկավատորի ձեռքբերում:
Վերոնշյալ ծրագրերը համայնքի համար առաջնային կարևորություն ունեն և նպաստելու են գյուղատնտեսության զարգացմանն ու ներհամայնքային խնդիրների լուծմանը: