Արթուր Ղազինյանը 11-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
Ընդդիմադիր պատգամավորներից հանձնաժողովի նիստին ներկա էր միայն «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը:
«Նորից ուզում էի տեսնել, որ Սեյրան Օհանյանը ներկա լիներ և ներկայացներ 11-րդ անգամ ներկայացրած թեկնածուին, որպեսզի մենք կարողանայինք հարցեր տալ պարոն Օհանյանին»,- ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: