Արագածոտնի մարզպետարանից տեղեկացնում են՝ սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվել են Օհանավան համայնքի շուրջ 3 կմ երկարությամբ ներհամայնքային ճանապարհները:
Ծրագրի արժեքը 49 միլիոն 500 հազար դրամ է, որի 30%-ը ՀՀ Կառավարությունն է համաֆինանսավորելու, 70%-ը կներդնի համայնքը:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ Կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: