«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները՝ ԱԺ նախագահ
Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, նոյեմբերի 9-ի տարելիցի կապակցությամբ առավոտյան այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Պատգամավորները ծաղիկներ են դրել հերոսների շիրիմներին և հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակին: