Այսօր մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր զոհվել և տուժել են ավելի քան 30 տարվա հակամարտության ընթացքում։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
«Չկարգավորված խնդիրները պետք է լուծվեն, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները միասին առաջ շարժվեն՝ դեպի համապարփակ և կայուն խաղաղություն: Եվրամիությունը ձեր և տարածաշրջանի կողքին է»,- գրել է Կլաարը։