Բելառուսի և Ռուսաստանի էներգետիկայի նախարարներ Վիկտոր Կարանկևիչը և Նիկոլայ Շուլգինովն արձանագրություն են ստորագրել Մինսկին բնական գազի մատակարարման և տեղափոխման գների գոյացման կարգի մասին: Այդ մասին հայտնել են Բելառուսի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունից:
Փաստաթուղթը կնքվել է գերատեսչությունների ղեկավարների՝ Մոսկվայում կայացած երկկողմ հանդիպման արդյունքում:
«Արձանագրությունը սահմանում է 2022 թ. Բելառուսին բնական գազի մատակարարման գների ձևավորման կարգը։ Գազի գնի կոնկրետ չափը կնշվի «Գազպրոմի» հետ համատեղ փաստաթղթում՝ ելնելով 2021 թ. պայմաններից»,- ընդգծել են մամուլի ծառայությունում: