Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Սուրբ Աթոռի՝ պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղար Փոլ Ռիչարդ Գալագերի հետ բանակցությունների արդյունքի համատեղ ամփոփիչ ասուլիսում անդրադարձել է նաև Հարավային Կովկասին:
«Մենք մանրամասն խոսել ենք Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման և գործընթացների կազմակերպման ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության ջանքերի մասին, որոնք պետք է ամրապնդեն վստահությունը և պայմաններ ստեղծեն Հարավային Կովկասում լիարժեք տնտեսական և այլ համագործակցության համար»,- ասել է Լավրովը: