Իսրայելի Կնեսետի ընդդիմադիր վեց պատգամավորներ խորհրդարանին են ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման և ապրիլի 24-ը որպես հիշատակի օր նշելու օրինագիծ, տեղեկացնում է The Jerusalem Post-ը:
Սա առաջին դեպքը չէ, երբ Իսրայելում նախաձեռնում են Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև։ 2018 թ. պատգամավոր Թամար Զանդբերգը օրինագիծ էր առաջարկել Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, սակայն այն չեղարկվել էր կառավարության դիմադրության պատճառով:
2019 թ. ևս Հայոց ցեղասպանության ճանաչման առաջարկը պետական աջակցություն չի ստացել: