Նոյեմբերի 10-12-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Փարիզ՝ մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանին, որի շրջանակում տեղի է ունենալու նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի 75-ամյակին նվիրված միջոցառում:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, այցի շրջանակում նախարարը կունենա երկկողմ հանդիպումներ:
Նախարար Միրզոյանը մասնակցելու է նաև Փարիզի Խաղաղության 4-րդ համաժողովի բացմանը: