Եվրամիությունը որոշել է մասնակիորեն դադարեցնել ԵՄ-ի և Բելառուսի միջև վիզային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագրի գործողությունը: Դա կազդի պաշտոնատար անձանց, բայց ոչ երկրի սովորական քաղաքացիների վրա, ասված է ԵՄ Խորհրդի հաղորդագրության մեջ:
«Խորհուրդը կասեցնում է բելառուսական վարչակարգի պաշտոնատար անձանց համար պարզեցված վիզային ռեժիմի գործողությունը: Խորհուրդն այսօր որոշում է կայացրել ԵՄ-ի և Բելառուսի միջև վիզային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագրի գործողությունը մասնակի դադարեցնելու մասին: Այս որոշումը բելառուսական ռեժիմի կողմից շարունակվող հիբրիդային հարձակման պատասխանն է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ որոշումը չի ազդի Բելառուսի սովորական քաղաքացիների վրա, որոնք կշարունակեն օգտվել վիզային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագրից: