ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 9-ի տարելիցի կապակցությամբ վաղ առավոտյան այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Ալեն Սիմոնյանը հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին:
ԱԺ նախագահը նաև ծաղիկներ է խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրմին:
ԱԺ նախագահի հետ «Եռաբլուր» պանթեոն են այցելել նաև ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները: