«Մոդեռնա» ընկերության 60700 դեղաչափ պատվաստանյութը Հայաստանում է, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Պատվաստանյութը Հայաստանին է նվիրաբերվել Եվրոպական միության «Բնակչության պաշտպանության մեխանիզմի» շրջանակներում՝ Սլովակիայի Հանրապետությունից:
Այն կիրառվում է 12 և բարձր տարիքի անձանց շրջանում՝ COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնելու համար: