Սուբվենցիոն ծրագրով Արագածնոտի մարզի Ապարան խոշորացված համայնքում շուրջ 287 միլիոն դրամի ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում, տեղեկացնում են մարզպետարանից:
Ասֆալտապաման այս ծրագրում ներառվել են Ապարան քաղաքի 5 փողոց, 6 բազմաբնակարան շենքերի բակեր և 13 բնակավայրերի շուրջ 4 կմ երկարությամբ ներհամայնքային ճանապարհներ:
Ծրագրի արժեքը 287 միլիոն 503 հազար դրամ է, որի 45%-ը ՀՀ Կառավարությունն է համաֆինանսավորելու, 55%-ը կներդնի համայնքը:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ Կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: