«Մուրացան» համալսարանական հիվանդանոց են ընդունվել է 8 երեխա՝ 7-ից 11 տարեկան, սննդային թունավորման կասկածով: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
«Ներկա պահին երեխաներից 5-ը գտնվում են բուժհաստատության բոքսային բաժանմունքում՝ կայուն ծանր վիճակում, իսկ մյուս 3-ը՝ թունաբանական բաժանմունքում՝ միջին ծանրության»,- գրել է Դանիելյանը: