Նոյեմբերի 8-ին՝ ժամը 00:40-ին, ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ անհայտ անձը դանակով հարձակվել է իրենց տան վրա:
Դեպքի վայր՝ Երևանի Հաղթանակ թաղամասի Նորիկի փողոցի նշված տուն մեկնած օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել է 36-ամյա Արսեն Սիմոնյանի դիակը՝ մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքի հետքերով:
Պարզվել է, որ նրան դանակահարել է նշված տան բնակիչ 21-ամյա երիտասարդը: Նա ձերբակալվել է:
Հանցագործության գործիք դանակն առգրավվել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: