Շուշիում հրազենային վիրավորում ստացած քաղաքացիական անձանց երկուսի առողջական վիճակը
գնահատվում է միջին ծանրության, մեկինը՝ ծանր։
«Վիրավորվածներից Գևորգ Մելքումյանի (ծնված 1990 թ.) մոտ առկա է կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վիրավորում՝ գնդակի առկայությամբ: Պարանոցի շրջանում, բազուկոսկրի հրազենային վիրավորում, վերին մեկ երրորդի բազմաբեկորային կոտրվածք:
Արմեն Սարգսյանի (ծնված 1980 թ.) մոտ` ստորին ծնոտի միջանցիկ հրազենային վիրավորում: Ստորին ծնոտի ձախ անկյան բազմաբեկորային կոտրվածք՝ բեկորների տեղաշարժով, կորճոսկրի կոտրվածք: Փափուկ հյուսվածքների այտուց, էնֆիզեմա:
Գագիկ Ղազարյանի (ծնված 1978 թ) մոտ` կրծքավանդակի ձախ կեսի միջանցիկ հրազենային վիրավորում` առանց պլևրալ խոռոչի թափանցման»,- հայտնում են Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից:
Հիշեցնենք՝ այսօր՝ նոյեմբերի 8-ին, ժամը 15։00-ի սահմաններում, Արցախի Շուշի քաղաքի հարակից տարածքում ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել ջրամատակարարման խողովակների վրա շինարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով տուժել են 4 քաղաքացիական անձինք, որոնցից մեկը՝ 22-ամյա Ե․Մ.-ն, տեղում մահացել է։