ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում հիշեցրեց, որ հաջորդ տարվանից ուժի մեջ է մտնելու հանրային սննդի վայրերում ծխելու արգելքը:
Նախարարը հերքեց նաև տարածված այն խոսակցությունները, թե իբր ծխելն օգնում է հեշտ հաղթահարել կորոնավիրուսը:
«Ցավոք, պետք է նշեմ, որ քովիդի ի հայտ գալուց հետո մարքեթինգային, գովազդային անազնիվ քաղաքականություն կիրառվեց, թյուր կարծիքներ շրջանառվեցին, իբրև թե՝ ծխախոտ կիրառող անձինք ինչ-որ առումով ավելի թեթև են տանում քովիդը:
100 տոկոսով վստահեցնում եմ, որ ապացուցողական բժշկության շրջանակում իրականացված հետազոտությունները ճիշտ հակառակն են ապացուցում: Այն, որ ծխելու հետևանքով ձեռք բերված որոշակի առողջական խնդիրները, հակառակը, հանդիսանում են ռիսկի գործոն, քովիդը շատ ավելի ծանր տանելու, սա արդեն իսկ ապացուցված փաստ է»,- ասաց Ավանեսյանը: