Իտալական «Նդրանգետա» խոշոր մաֆիոզ խմբավորման հետ կապված 70 մարդ դատապարտվել է տարբեր պատժաչափերի։ Նման որոշում դատարանը կայացրել է մաֆիայի հետ կապված խոշորագույն հետաքննություններից մեկի արդյունքում՝ գրում է Lenta.ru-ն։
Լսումները տեղի են ունեցել նոյեմբերի 6-ին և 7-ին: Դատարանի առջև է կանգնել 91 մեղադրյալ։ Նրանցից ոմանք ստացել են առավելագույն ժամկետներ՝ մինչ 20 տարվա ազատազրկում, մյուսները ավելի քիչ՝ 10 ամիս և ավելի բարձր։
Կալաբրիայում դատավարությունը սկսվել է 2021 թվականի հունվարին։ Ենթադրվում է, որ այն կտևի առնվազն երեք տարի։ Նիստերն անցկացվում են հատուկ սարքավորված բունկերում։ Մեղադրանքը ներառում է ավելի քան 400 կետ։ Հետագայում դատարանի առջև կկանգնի ևս 355 մարդ։