Նոյեմբերի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսի 810 նոր դեպք: Անցկացվել է 6220 թեստավորում, առողջացել է 1916 քաղաքացի, գրանցվել է 30 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 321 243 դեպք, որոնցից 282 866 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 30340 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6700 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1337 է:
Ընդհանուր կատարվել է 2 183 118 թեստավորում: