«Թալիբան» շարժման առաջնորդ Խայբաթուլլա Ախունդզադան օգոստոսի 15-ին Աֆղանստանի իշխանությունը գրավելուց հետո առաջին անգամ զանգվածային նշանակումներ է կատարել երկրի իշխանական կառույցներում ու նահանգներում՝ ներառելով միայն շարժման անդամներին՝ հաղորդում է ТАСС-ը:
Թալիբանի առաջնորդը 43 նշանակում է արել, այդ թվում՝ 34 նահանգից 17-ի ղեկավար, նահանգապետերի տեղակալներ, ոստիկանապետեր:
Սեպտեմբերի 7-ին թալիբները ներկայացրին 33 անդամից բաղկացած իրենց կառավարությունը, որում ընդգրկված են բացառապես շարժման ներկայացուցիչներ։ Առայժմ ոչ մի երկիր չի ճանաչել Աֆղանստանի նոր կառավարությունը: