Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով գրավեց երրորդ տեղը: Այս մասին հայտնում է մարզաձևի ֆեդերացիան:
Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ ընտրանին նվաճեց 1 ոսկե, 1 արծաթե և երեք բրոնզե մեդալներ: Ոսկե մեդալակիր դարձավ աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը (61 կգ), արծաթե մեդալ նվաճեց Վազգեն Թևանյանը (70 կգ), բրոնզե մեդալակիրներ դարձան Մանվել Խնձրցյանը (57 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը (79 կգ):