Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանն այցելել է Արագածոտնի մարզի Վերին Սասնաշեն, Դավթաշեն, Կարմրաշեն, Գառնահովիտ, Զովասար և Ոսկեթաս համայնքներ:
Մարզպետ Պետրոսյանը, մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանի, համայնքների ղեկավարների և մարզպետարանի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ, ծանոթացել է համայնքներում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին՝ պատասխանատուներին հանձնարարելով շարունակել շինարակական աշխատանքների որակի նկատմամբ իրականացվող հսկողությունը, որպեսզի կառույցները բնակիչներին երկար ծառայեն և հատկացված ֆինանսական միջոցները լինեն արդարացված:
Նշենք, որ կառավարություն-համայնք համաֆինանսավորմաբ՝ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում նշված համայնքներում հետևյալ ծրագրերն են իրականացվում.
Վերին Սասնաշեն համայնքի խմելու ջրագծի վերանորոգում
Կարմրաշեն համայնքի փողոցների լուսավորության ցանցի կառուցում
Դավթաշեն համայնքի համայնքային կենտրոնի վերանորոգում
Գառնահովիտ համայնքի համայնքային կենտրոնի կառուցում:
Շրջայցի ընթացքում մարզպետը հանդիպել է նաև համայքների բնակիչներին, նրանց հետ զրուցել է համայնքի առօրյայի, իրականացվող բարեփոխումների և առաջիկա ծրագրերի մասին: