Արագածոտնի մարզում կորոնավիրուսային համավարակի դեմ պատվաստումները շարունակվում են. նոյեմբերի 1-8-ը մարզում կատարվել է 5870 պատվաստում: Այդ մասին ասված է ՀՀ Արագածոտնի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:
«Նոյեմբերի 1-ի դրությամբ մարզում 18 տարեկանից բարձր անձանց շրջանում կատարվել է 33051 պատվաստում (բնակչության շուրջ 24.5%-ը):
Սիրելի՛ բնակիչներ, մարզի բոլոր առողջապահական կազմակերպություններում կորոնավիրուսային համավարակի դեմ պատվաստումներն իրականացվում են անվճար հիմունքներով:
Պատվաստվել կարող եք մարզի ձեր նախընտրած բուժհաստատությունում, ձեր նախըտրած պատվաստանյութով:
Պատվաստումը նվազեցնում է վարակի տարածումը, հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքը և կանխում մահվան ելքերը»,-նշված է գրառման մեջ։