Նյու Յորք նահանգի Իթաքայի Կորնելի համալսարանի, Նյու Յորք քաղաքի Կոլումբիայի Ռոդ Այլենդում Բրաունի համալսարանների մի քանի շենքից ուսանողներ են տարհանվել, երբ ուսումնական հաստատություններում ռումբի սպառնալիքներ են հնչել՝ գրում է Reuters-ը:
Իրավապահ մարմինները համալսարանների տարածքում ստուգումներ անցկացնելուց հետո հայտարարել են, որ սպառնալիքներն արժանահավատ չեն, և կարելի է վերսկսել ուսման գործընթացը:
Նշվում է, որ դեռ պարզ չէ, թե ով է կանգնած դրա հետևում, և այս երեք գործողություններն արդյոք համակարգվա՞ծ են եղել։