Ազատության հրապարկում այսօր հանրահավաք է անցկացրել «Հայաստան» դաշինքը:
«Հիմք ենք դնում համազգային դիմադրությանը»,- ամբիոնից հայտարարել է դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը:
Իսկ պայքարը, ըստ ընդդիմության ընդունած հայտարարության, որն ընթերցվեց հանրահավաքի վերջում, հասցնելու են մինչև վերջ:
Ելույթով հանդես է եկել նաև դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ հայտարարելով, թե այս իշխանությանը հեռացնելու են կա՛մ բարիկադներով, կա՛մ ընտրություններով, իսկ ինքը լինելու է առաջին շարքում: