«Դելտա» շտամը նաև որոշակի ծանր ընթացք է ունենում երեխաների շրջանում: Այս մասին ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Ցավոք սրտի, այս տարի ունենք նաև սուր շնչառական հիվանդությունների բավական մեծ աճ: Եթե անցյալ տարի քովիդը և դրա հետ կապված ձեռնարկված սահմանափակող միջոցառումները բերել էին ընդհանուր առմամբ շարժերի կտրուկ նվազման, ինչը իր հերթին հանգեցրել էր այլ մանկական վարակների, ինֆեկցիաների նվազման, այս տարի ունենք համակցված իրավիճակ»,- ասաց Ավանեսյանը:
Նախարարի խոսքով՝ հանրապետական մահճակալային ֆոնդն այս պահին ամբողջությամբ օգտագործվում է: