Գերմանիայի կառավարությունը Կովկասի բնության հիմնադրամին (CNF) աննախադեպ դրամաշնորհ է հատկացրել, ինչը գնահատանք է հիմնադրամի նպատակասլաց աշխատանքի, տեղեկացնում են Կովկասի բնության հիմնադրամից:
Այսպիսով, CNF-ի ընդհանուր միջոցները կազմում են մոտ 100 միլիոն եվրո, ինչն աշխատանքների իրականացման երկարատև կայունություն կապահովի։
Կովկասի բնության հիմնադրամը աջակցում է տարածաշրջանի երեք երկրների եզակի կենսաբազմազանության պահպանության գործին։
Հայաստանում CNF-ն աշխատում է 2009 թվականից՝ օժանդակություն ցուցաբերելով Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին։