Առողջական վիճակի վատթարացումը կանխելու և սպառնալիքների ավելացման պատճառով Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին տեղափոխվել է թիվ 18 բուժհաստատություն: Այդ մասին տեղեկությունը տարածել է Հատուկ քրեակատարողական ծառայությունը՝ հայտնում է Վրաստանի Առաջին ալիքի կայքը։
«Առողջական վիճակի վատթարացումը կանխելու և վտանգների ավելացման պատճառով բանտարկյալ Միխեիլ Սաակաշվիլին թիվ 12 քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է մեղադրյալների և դատապարտյալների N18 հիմնարկ։ Հանրությանը լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք փուլ առ փուլ»,- ասված է հաղորդագրությունում։