Ռուսաստանի մայրաքաղաքի «Նոր Մոսկվա» խանութում երեխայի հետ տղամարդու վրա հարձակված չորս ադրբեջանցիները ձերբակալվել են: Նրանք կալանքի տակ կմնան երկու ամիս, մինչև 2022 թվականի հունվարի 5-ը: Ձերբակալվածներից երեքը ՌԴ քաղաքացիություն են ստացել 2012 թվականի ապրիլին և Մոսկվայում բանվոր էին աշխատում՝ հայտնում է Interfax-ը։
Գործով ներգրավված բոլոր անձանց՝ 18,19,21 տարեկան երիտասարդներին ու մեկ անչափահասին, մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ երկու անձի և անչափահասի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար։
Ըստ պաշտպանական կողմի՝ ամբաստանյալները չեն հերքում մասնակցությունը ծեծկռտուքին և ընդունում են իրենց մեղքը խուլիգանության հարցով, սակայն համաձայն չեն սպանության փորձի մեղադրանքի հետ։