Կառավարության որոշմամբ՝ ԱԺ նախկին պատգամավոր Նազելի Բաղդասարյանը նշանակվել է Շիրակի մարզպետ:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Նազելի Բաղդասարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ»,- ասված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Շիրակի նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար: