Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի համաձայն՝ երկրի անվտանգության բարձրացման բաղադրիչներից մեկն էներգետիկ անկախության ամրապնդումն է: Հենց դրա համար երկիրը նախատեսում է մեծացնել էլեկտրաէներգիայի արտադրության մեջ վերականգնվող տեսակների չափաբաժինը: Հիմնական շեշտը դրված է արևային կայաննների վրա:
Տարվա մեծ մասն արև տեսնող երկրում արևի հնարավորություններն ըստ արժանվույն չեն գնահատված:
Մասնագետների հաշվարկով՝ միայն առաջիկա 10 տարում հնարավոր է Հայաստանում ստացվող էներգետիկայի ընդհանուր ծավալի 15 տոկոսն ապահովել արևային կայանների միջոցով:
Այժմ այդ ցուցանիշը մոտ երկու տոկոս է: