ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազիմիի դեմ մահափորձը։ Այդ մասին ասված է ՀՀ ԱԳՆ-ի Թվիթերի միկրոբլոգում։
«Մենք խստորեն դատապարտում ենք մահափորձը Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազիմիի դեմ։
Մենք մեր աջակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում բարեկամ Իրաքի՝ ահաբեկչության դեմ պայքարում և տարածաշրջանային և ներքին անվտանգությանն ու կայունությանն ուղղված ջանքերին»,- նշված է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ այս գիշեր Բաղդադում Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազիմիի նկատմամբ մահափորձ է կատարվել անօդաչու թռչող սարքի օգնությամբ: