Նոյեմբերի 7-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտվածների շրջանում արձանագրվել է 171 դեպք, ստացիոնար բուժում շարունակում է ստանալ 99 հիվանդ, նրանց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության, 72 քաղաքացի դուրս է գրվել: Այդ մասին ասված է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Ֆեյսբուքի էջում։
-
«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում» ստացիոնար բուժում է ստանում 73 հիվանդ:
-
«Արմենիա» ԲԿ-ում ստացիոնար բուժում ստանում է 10 հիվանդ:
-
«Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում» ստացիոնար բուժում է ստանում 11 հիվանդ:
-
«Արարատի» ԲԿ-ում՝ 1 հիվանդ:
-
«Մարտունու» ԲԿ-ում՝ 2 հիվանդ:
-
«Իջևանի» ԲԿ-ում՝ 2 հիվանդ:
Աշխատանքները շարունակվում են: