Հայաստանում հազարավոր երեխաներ չեն ծնվել, որովհետև աղջիկ էին: Սեռով պայմանավորված հղիության ընդհատումները նախորդ տասնամյակներում այնպիսի ցուցանիշի էին հասել, որ երկիրը հասցրել էին դեմոգրաֆիական աղետի եզրին: Չէ՞ որ սերնդի շարունակության համար հավասարաչափ կարևոր է հասարակությունում երկու սեռերի ողջամիտ համամասնությունը:
Վերջին տարիներին, բարեբախտաբար, հասարակական ընկալումներում փոփոխություններ կան: Իրավիճակը դեռ լիովին շտկված չէ, բայց գնալով ավելի քչանում է այն ծնողների քանակը, որոնք սեփական երեխայի կյանքն ընդհատում են, որովհետև դուր չի գալիս նրա սեռը:
Հեղինակ՝ Աննա Զախարյան