«Տաշիր պիցցայի» սննդի կետերից օգտված և թունավորված քաղաքացիների թիվը հասել է 122-ի, հայտնում են ԱՆ-ից:
Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի հետ շփման բացառիկ իրավունք ձեռք բերելու նպատակ չունի: Մոսկվան վճռական է շարունակելու ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գծով: Ռուսաստանը պատրաստ է աջակցելու հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ բանակցությունների մեկնարկին: Տրանսպորտային երթուղիները գործելու են պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի հիման վրա: ՌԴ ԱԳՆ ծավալուն հայտարարությունը 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեկամյակի կապակցությամբ:
Էրբիլի հայկական Սուրբ խաչ եկեղեցում 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակին մատուցվել է հոգեհանգստյան կարգ:
Ադրբեջանցիներն ավերել են Մադաթաշենի դպրոցը, հուշարձանը, վնասել Սբ. Աստվածածին եկեղեցին. monumentwatch.org կայքի անդրադարձը:
Լիլիթ Մակունցն այցելել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարան:
Եվ օրվա կորոնաթվերը. հաստատվել է 2 177 նոր դեպք, առողջացել է 2 283, մահացել՝ 46 մարդ: