Նոյեմբերի 6-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 5240 նոր դեպք, գրում է jnews.ge կայքը
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 2235 մարդ, մահացել է 68 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 748751, որից 684154-ն ապաքինվել են: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 10368:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 53544 փորձարկում, այդ թվում 33490-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 20054-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 9.79% է, վերջին 14 օրվանը՝ 9.55%, վերջին 7 օրվանը՝ 10.25%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2.000.388 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 4942 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 37 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6707 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1313 անձ: