Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում մեկնարկել են Ակունք համայնքի Զառ բնակավայրի վարչական շենքի տանիքի վերակառուցման աշխատանքները: Այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանից:
Ծրագրի արժեքը 5 876 054 դրամ է: Աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք՝ 27%-73% համաֆինանսավորմամբ:
Ծրագիրը կնպաստի բարենպաստ աշխատանքային պայմանների ապահովմանը և մեր քաղացացիներին ավելի բարեկարգ միջավայրում ծառայությունների մատուցմանը: