Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետտա Ալբերտի Կազելլատին այցելել է Վենետիկի հայկական Սուրբ Ղազար կղզի։ Նախագահ Կազելլատիին ընդունել է Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ գերապայծառ Տեր Լևոն Արքեպիսկոպոս Զեքիյանը։ Այս մասին հայտնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը:
Հանդիպմանը ներկա են եղել Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը, Վենետիկի Պրեֆեկտ Վիտտորիո Զապպալորտոն, Վենետիկում ՀՀ Պատվավոր հյուպատոս Գագիկ Սարուխանյանը, ինչպես նաև տարածքային և ազգային իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչներ։
Նշվում է, որ Մարիա Էլիզաբետտա Կազելլատիի այցը ողջունվել է նաև հայ համայնքի կողմից՝ ևս մեկ անգամ հաստատելով ինստիտուցիոնալ հարթակներում Իտալիայի և Հայաստանի միջև եղած բարեկամական ամուր կապերը։