Ազատ ոճային ըմբիշ, 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը Սերբիայում ընթացող մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր՝ 10-0 հաշվով փայլուն հաղթանակ տանելով Հնդկաստանի ներկայացուցչի նկատմամբ։
Խնձրցյանը որակավորման փուլում 11-0 հաշվով հաղթանակ էր տարել Շվեյցարիայի ներկայացուցչի նկատմամբ, 1/8 եզրափակչում 8-6 հաշվով հաղթել էր ուկրաինացի ըմբիշին, սակայն քառորդ եզրափակչում 5-9 հաշվով պարտություն էր կրել ադրբեջանցի ըմբիշից։
Վերջինս հասել էր մինչև եզրափակիչ ու Խնձրցյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք էր ստացել, որտեղ 8-6 հաշվով առավելության էր հասել Տաջիկստանի ներկայացուցչի նկատմամբ։