Սերբիայում ընթացող ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ քառորդ եզրափակչում 10:0 հաշվով հաղթանակ տանելով Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Մուհամադ Մոկաևի նկատմամբ:
Կիսաեզրափակիչ է դուրս եկել նաև 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը: Քառորդ եզրափակչում Ալիխանյանը 10:0 հաշվով հաղթել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Ասոմիդին Հասանովին, իսկ կիսաեզրափակչում կգոտեմարտի իրանցի ըմբիշի հետ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 65 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար. մրցակիցը Թուրքիայի ներկայացուցիչ Ջավիթ Աջարն է:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 86 կգ քաշային Մհեր Մարկոսյանը պարտվել է քառորդ եզրափակչում. նա 0:5 հաշվով զիջել է իրանցի ըմբիշին: