Սերբիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արման Ավագյանը կամային հաղթանակով նվաճել է բրոնզե մեդալ:
Հայ ըմբիշը 79 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում մրցել է վրացի Գոգա Մամիաուրիի հետ և վերջին վայրկյաններին հաղթել 4:4 հաշվով՝ վերջին միավորի առավելությամբ:
Սա Հայաստանի երկրորդ բրոնզե մեդալն է Մ23 աշխարհի առաջնությունում: Ավելի վաղ Հայաստանի համար բրոնզե մեդալ էր նվաճել 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը: Վազգեն Թևանյանը նվաճել է աշխարհի Մ23 փոխչեմպիոնի կոչումը: