Նոլեմբերի 5-ին Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Տիգրան Մկրտչյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հունաստանի ԱԳՆ արարողակարգի վարչության պետ, դեսպան Դիմիտրիս Զևելակիսին:
Շնորհավորելով դեսպանին Հունաստանում իր դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ Դիմիտրիս Զևելակիսը հաջողություն և բեղմնավոր աշխատանք է մաղթել Տիգրան Մկրտչյանին՝ վստահություն հայտնելով, որ նրա գործունեությունը նոր բովանդակություն կհաղորդի երկկողմ բարեկամական հարաբերություններին։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Մկրտչյանը նշել է, որ առավելագույն ջանքերը կներդնի երկու երկրների միջև հարաբերությունների խորացման, ամրապնդման և հայ-հունական օրակարգն առաջ մղելու նպատակով: