Հակահամաճարակային կանոնների պահպանման գիտակցումը քաղաքացիների մոտ բարձրացել է. Արաբկիրում ուժեղացված ստուգայցից հետո արձանագրել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը:
Գոռ Հարությունյան (ՔՏՀԱՏՄ Երևանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի փորձագետ) - Վերջին շրջանում դրական տենդենց ունենք և՛ վարորդների, և՛ մեր ուղևորների կողմից՝ կապված դիմակների կրման հետ, խախտումներ շատ քիչ են հայտնաբերվում:
Ոստիկանության պարեկային ծառայությունը ստուգում է երթուղայինների վարորդների վարորդական վկայականի, ճանապարհային թերթիկի առկայությունը, որտեղ պետք է առկա լինեն բուժակի և մեխանիկի արձանագրումները: Ստուգումների ընթացքում երթուղային տաքսին հայտնվեց տուգանային հրապարակում:
Գերծանրաբեռնված հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման միտում կա, ինչը չի կարելի ասել տաքսիների մասին:
Գոռ Հարությունյան - Վերջին օրերին կազմվել են բազմաթիվ արձանագրություններ: Անցկացվել է շուրջ 5800 մշտադիտարկում, կազմվել՝ 857 արձանագրություն:
Տեսուչները փաստում են, որ բաց տարածքում քաղաքացիները հիմնականում պահպանում են դիմակ կրելու պահանջը: Ընդհանուր առմամբ, օգոստոսից 9-ից մինչ օրս անցկացվել է 8134 մշտադիտարկում, կազմվել 1148 արձանագրություն:
Հեղինակ՝ Անի Օհանյան